Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Volkswagen-ը հետաձգել է Թուրքիայում գործարան կառուցելը

Volkswagen-ը հետաձգել է Թուրքիայում գործարան կառուցելը
15.10.2019 | 13:02

Գերմանական Volkswagen ընկերությունը Սիրիայում Թուրքիայի գործողությունների ֆոնին անորոշ ժամանակով հետաձգել է Թուրքիայում գործարան կառուցելու որոշումը, հայտնում է Handelsblatt-ը: Ընկերությունն Իզմիրից ոչ հեռու մի քանի ամիս շարունակ թուրքական կողմի հետ գործարան կառուցելու շուրջ բանակցություններ է վարել: Սակայն Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողություններից հետո VW-ի ղեկավարությունը չի շտապում ստորագրել գործարան կառուցելու պայմանագիրը, նշում է պարբերականը: «Մենք իրավիճակին հետևում ենք ամենայն զգուշությամբ»,- պարբերականին հայտնել է Volkswagen-ի ներկայացուցիչը:

Դիտվել է՝ 6377

Մեկնաբանություններ